Ինչպես է ստացվում, որ ՕԵԿ-ը Սահմանադրական բարեփոխումներին դեմ չէ, իսկ «Հայկական վերածնունդ»-ը դեմ է. «Ժողովուրդ»
«Նախօրեին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Նիստին մասնակցել են ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամները ու հանրապետության բոլոր համայնքների կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները։ Անդրադարձ է եղել նոր սահմանադրության նախագծին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մեկ անգամ ևս վերահաստատվել է ՕԵԿ-ի և «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման սկզբունքային մոտեցումները։ Նշենք, որ ՕԵԿ-ը փոփոխություններին դեմ չէ, իսկ նույն այդ կուսակցության ստեղծած «Հայկական վերածնունդ» անունով միավորումը, նոր Սահմանադրության նախագծին կարծես փորձում է դեմ արտահայտվել, իբր այդ փաստաթուղթն իրենց համար անընդունելի է»։
Երեկ «Ժողովուրդ»-ին չի հաջողվել զրուցել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորների հետ։ Ուստի այնդպես էլ չկարողացանք պարզել, թե ինչպես է ստացվում, որ նույն մարդիկ՝ որպես ՕԵԿ-ականներ, նախագծին դեմ չեն և առանձին կետերի հետ կապված առարկություններ ունեն, իսկ երբ նրանք «Հայկական վերածնունդ» անունով շապիկ են հագնում, նախագիծն իրենց համար դառնում է անընդունելի։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին