Վարդան Ոսկանյան. «Ցուցանակային պատերազմի» սկիզբը փաստացի ազդարարեց անձամբ Բաքվի բռնապետը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բռնատիրական վարչախումբը, օգտվելով Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի ապաշնորհությունից, փորձում է հոգեբանական ճնշում գործադրել մեր բնակչության վրա՝ Սյունիքի մարզում տարբեր խորամանկություններով սադրիչ ցուցանակներ տեղադրելու միջոցով։
Այսպես կոչված, «ցուցանակային պատերազմի» սկիզբը, որոշ ժամանակ առաջ փաստացի ազդարարեց անձամբ Բաքվի բռնապետը՝ որպես արդեն օրինաչափություն դարձող սեփական անպատկառ և անարգ վարքագծի դրսևորում ոտնակոխ անելով «Հայկազյան» գրառումով ցուցանակը Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված տարածքներից մեկում։
Ադրբեջանական այս «ցուցանակներն», ըստ էության, առ ոչինչ են, որովհետև հայկական Վերանվաճումից հետո դրանք միանշանակորեն հայտնվելու են աղբանոցներում, քանզի հենց թուրքի առածն է պնդում՝ tülkü hiyləgərdir, amma dərisi satılır «Աղվեսը որքան էլ խորամանակ լինի, նրա մորթին վաճառվում է»։
Բաքվի բռնատիրական վարչախումբը, օգտվելով Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի ապաշնորհությունից, փորձում...
Опубликовано Vardan Voskanyan Суббота, 13 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Դեպի Իրան միջպետական նշանակության մայրուղին վտանգված է
- Վարդան Ոսկանյանը՝ տարածաշրջանի գնացքների ու ուղերձների մասին
- Վարդան Ոսկանյան. Երիցս ճշմարիտ է մեծն Վարուժանը
- Վարդան Ոսկանյան. Հայաստանին անհրաժեշտ է հաղթանակ
- Վարդան Ոսկանյան. Մեր տարածաշրջանում մշակութային ազգերին, ցավոք, հարգում են միայն մի պարագայում
- Վարդան Ոսկանյան. Պատերազմում մեր պարտությունը էրդողանական ցնորամիտ պատրանքների համար բացել է «հեռանկարներ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան