Սննդաբանը՝ վնասակար դիետաների մասին
Սպորտային սննդաբան Իրինա Պիսարևան խոսել է վնասակար դիետաների մասին:
«Ինչ էլ որ լինի դիետան, առանձնահատուկ սննդի ընդունում է, և նախքան որոշակի դիետա սկսելը, մարդը պետք է հստակ հասկանա, թե ինչ կա իր մարմնում, գոնե հետազոտություն անցնի, գնա թերապևտի մոտ»,- «Գազետա ռու»-ին բացատրել է սննդաբանը:
Նրա խոսքով, դիետայի հակացուցումները բորբոքային պրոցեսներն ու քրոնիկ աղեստամոքսային հիվանդություններն են:
Վտանգավոր դիետաների շարքում Պիսարևան առանձնացրել է սնունդ չընդունելու տարբեր սխեմաներ, որոնց մարդիկ դիմում են առանց մասնագետի հսկողության:
Նրա խոսքով՝ սովորական Պահքն անցնելուց հետո մեծ մասը սկսում է ավելի շատ ուտել, քան նախկինում և նույնիսկ ավելի շատ կիլոգրամներ են հավաքում:
Սննդաբանը նաև նախազգուշացրել է մոնոդիետայի վտանգների մասին, որի ընթացքում մարդիկ ուտում են մեկ ուտեստ, օրինակ ՝ հնդկացորեն կամ կեֆիր: Նույն սննդի օգտագործման արդյունքում մարմինը չի ստանում իրեն անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, ինչը հանգեցնում է թուլության և իմունիտետի հնարավոր նվազմանը:
Բացի այդ, սննդաբանը նշել է դետոքսիկ դիետաների վտանգների մասին, երբ օգտագործում են միայն հյութեր կամ թուրմեր: Նման դիետայի ընթացքում մարդը հաճախ խառնում է տարբեր բանջարեղեն և մրգեր, որոնք կարող են համատեղելի չլինել:
«Մեկ օրվա ընթացքում խառնվում են շատ մեծ քանակությամբ տարբեր բանջարեղեններ և մրգեր: Այդ բոլոր իրար խառնված հյութը, մտնում է աղիքներ, և այն մարսելու համար էներգիա չի վատնվում մարսելու, որը կարող է բերել աղիքային ատրոֆիայի»,- պարզաբանել է նա:
Նա նաև նշել է, սննդակարգ կարող են մտցվել թուրմեր և հյութեր, բայց ոչ հաճախ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան