Մարալ Նաջարյանն ազատ չի արձակվել
Կարմիր Խաչի աշխատակիցները երեկ տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: NEWS.am-ին Մարալի քույրը` Անի Նաջարյանը հայտնել է, որ Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները քրոջ ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին:
Կարմիր խաչից իրենց հայտնել են, որ Մարալը լավ է:
Անի Նաջարյանը հերքել է սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, որ Մարալն ազատ է արձակվել գերությունից, նա հորդորել է կեղծ տեղեկություններ չտարածել:
Աղբյուրը հիշեցնմում է, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Եվրադատարանը հաստատել էր, որ Մարալը գտնվում է Ադրբեջանում՝ որպես գերի։ Մարալ Նաջարյանը երկքաղաքացի է՝ Լիբանանի և Հայաստանի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան