ԱՆ. Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի
Գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան: Հայտնում են առողջապահության նախարարությունից։
Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Երևանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթև վնասվածք է ստացել:
«Որևէ խնդրի դեպքում կոչ ենք անում զանգահարել առողջապահության նախարարության թեժ-գիծ ծառայություն՝ 80-03 կարճ հեռախոսահամարով»,- նշում են ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 15:29-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ. Նախնական տվյալներով երկրաշարժի հետևանքով կա տուժած
- Արաբկիրում երկրաշարժի հետևանքով շենքից քարեր են ընկել
- ԱԻն. Երկրաշարժի ուժգնությունը Երևանում կազմել է 5-6 բալ
- Երևանում գրանցվեց 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ