Քաղաքագետ. Հասել ենք մի կետի, երբ թշնամու հետ քննարկում ենք, թե մեր տանը ինչը ինչպես անենք
Քաղաքագետ Ալեն Ղևանդյանը գրում է.
«Մանիպուլյացիոն տեխնոլոգիան իրականում այն է, որ դավաճանության հիմքով մեծ պարտության մասին մոռանալ են տալիս փոքրիկ հաղթանակները ... ադրբեջանցիների տրաֆարետը 4 մետր այն կողմ դրվեց, արձանը չի ապամոնտաժվի և այլն, և այլն ...
Հասել ենք մի կետի, երբ մենք թշնամու հետ քննարկում ենք անում, թե մեր տանը ինչը ինչպես անենք ...
Դրա հիմնական կատարածուն էլ նայում է երրորդ հարկից, քթի տակ ծիծաղում ու ասում ... то ли еще будет ...
Պայքարը կամ կա, կամ չկա... պաթոսը ու մնացյալը իմիտացիա են, նոստալգիա, անարդյունավետ հեռանկար ...
Ու լավ հիշեք, այս փորքիկ «հաղթանակները» ստիպում են անել ամենակարևորը՝ «եթե մենք պարտվել ենք, եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ չենք զգում պարտված ... »։
Դե դուք էլ շարունակեք ուրիշի խաղը խաղալ, էդ խաղի մեջ ձեր սեփական խաղերը տեսնել... Ինչ ասեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Էլբակյան, Աշխարհում 2 ուրույն սոցիալական խումբ կա, որ ատում են Նժդեհին ու եկեղեցին
- Գարեգին Նժդեհը բացառվում է որպես ֆաշիստ ընկալվի. Աննա Մայիլյան
- Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել․ Սարգիս Ստեփանյան
- Կարին Տոնոյանը՝ Ժաննա Անդրեասյանին. Հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս նախ դիմում կգրեք և կհեռանաք
- Արցախի Մարտունի քաղաքից ադրբեջանցիների պահանջով հանել են Գարեգին Նժդեհի արձանը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան