Ռուբեն Մխիթարյան. Ինչպե՞ս փոխվեց Արցախյան հարցի ընթացքը, երբ Նիկոլը ստացավ 5 միլիարդ դոլարի առաջարկություն
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հրապարակել է «Երկրի անառակ կողմը» վերնագրված ֆիլմը, որտեղ ներկայացված են դեռ վարչապետ չընտրված, ապա նաև վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ԼՂ խնդրի, դրա կարգավորման, բանակցությունների վերաբերյալ, որոնք հեղինակի խոսքով, «կռուտիտ» են։
«Այս ֆիլմն այն մասին է, թե ինչպես տեր և տիկին ավանտյուրիստներ Նիկոլն ու Աննան մեզ նախապատրաստում էին խաղաղության, որպեսզի պատերազմի միջոցով շրջեն հայոց պատմության վերջին էջը»,- նշում է Մխիթարյանը։
Նա ֆիլմում մի քանի հարցեր է բարձրաձայնում.
«Ի վերջո ո՞րն էր Նիկոլի «սեփական» կետը:
Ինչպե՞ս փոխվեց Արցախյան հարցի ընթացքը, երբ Նիկոլը ստացավ 5 միլիարդ դոլարի առաջարկություն:
Ո՞վ հրահրեց Տավուշում նախորդ տարվա հուլիսին հայ-ադրբեջանական «մինի» պատերազմը:
Ինչպե՞ս 2.5 տարում ծրագրված վիժեցվեց բանակցային գործընթացը:
Եվ ինչպե՞ս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները սկսեցին բառ առ բառ կրկնել նույն միտքը»։
Նշենք, որ սա Ռուբեն Մխիթարյանի երկրորդ ֆիլմն է։ Առաջինը հրապարակվեց երկու շաբաթ առաջ՝ «Զգետնված իրականություն» վերնագրով։ Նախորդ ֆիլմում հեղինակը հրապարակել էր փաստեր պատերազմի ընթացքում պաշտոնական տեղեկատվության սուտ լինելու վերաբերյալ.
«44 օրյա պատերազմի 4 ամենաբացահայտ սուտն ու կեղծիքը, կամ այն, ինչը ես անվանում եմ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ»։