«Ժողովուրդ». «Թեղուտ» ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցանկի մեջ բարելավում է իր տեղը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Թեղուտ» ընկերությունն ավելացրել է հարկային վճարումները, մինչդեռ 2019 թվականին, 2018-ի համեմատ, հազար խոշոր հարկատուների ցանկում «Թեղուտ»-ը նահանջում էր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը 2020-ին պետական բյուջե վճարել է 3 մլրդ 743 մլն 649 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ 2019-ին ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 355 մլն դրամ:
Մեզ հայտնի դարձավ, որ «Թեղուտ»-ը 2019 թվականին զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 100-րդ, իսկ 2020-ին՝ 42-րդ տեղը: Նշենք, որ պղնձի և մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն 2018 թվականին դադարեցրել էր Թեղուտի հանքավայրի շահագործումը: Այժմ, սակայն, ընկերությունը վերաբացվել է:
Հայաստանի մյուս՝ խոշոր հանքարդյունահանող ընկերություն «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը զգալի ավելացրել է հարկային վճարումները: Եթե 2019 թվականին ընկերությունը պետական բյուջե վճարել է 13 մլրդ 665 մլն 344 հազար դրամի հարկ ու տուրք, ապա 2020-ին այդ վճարումները կազմել են 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում