Հայաստանում մինչև մեկ տարեկան երեխաների մահվան դեպքերը կտրուկ ավելացել են
Անցած տարվա ընթացքում 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերը կտրուկ ավելացել են՝ հասնելով 267-ի։ Մահացած երեխաներից 155-ը եղել են տղաներ, 112-ը՝ աղջիկ։
Panorama.am-ը տվյալները վերցրել է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Համեմատության համար նշենք, որ 2019-ին 0-1 տարեկան երեխայի մահվան 219 դեպք էր գրանցվել, 2018-ին՝ 261 դեպք։
Մինչև մեկ տարեկան 223 երեխայի մահ վրա է հասել շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներից, բնածին անկանոնություններից ու ձևախախտումային խանգարումներից։
Նախորդ տարվա ընթացքում հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 7 դեպք և մայրական մահացության գործակիցը կազմել է՝ 19.2 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով: