Վիվա-ՄՏՍ. Առավել խիտ բնակեցված տեղանքներում արձանագրվել է ցանցի գերծանրաբեռնվածություն
Panorama.am-ի հրապարակմանն ի պատասխան՝ Վիվա-ՄՏՍ-ից պարզաբանեցին, որ Երևանում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով միաժամանակյա զանգերի աննախադեպ մեծ քանակությամբ պայմանավորված՝ առավել խիտ բնակեցված առանձին տեղանքներում արձանագրվել է ցանցի գերծանրաբեռնվածություն, որը շուտով անցել է:
Բաժանորդներից շատերն այդ ընթացքում միմյանց հետ կապ են հաստատել տարատեսակ մեսենջերների միջոցով, ինչն անհնար կլիներ վթարի պայմաններում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան