Հայաստանում գիշերը կրկին երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում փետրվարի 13 լույս 14-ի գիշերը կրկին երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 01:47-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 13-ին ժամը 21:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ. Նախնական տվյալներով երկրաշարժի հետևանքով կա տուժած
- Արաբկիրում երկրաշարժի հետևանքով շենքից քարեր են ընկել
- ԱԻն. Երկրաշարժի ուժգնությունը Երևանում կազմել է 5-6 բալ
- Երևանում գրանցվեց 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին