14.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, գրանցվել է 3 մահ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ փետրվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169167 դեպք, որոնցից 161015-ն` առողջացած, 3141-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4220 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 681838 թեստավորում:
«Այսպիսով` երեկ կատարվել է 2703 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 1 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 791 է»,-հայտնում է ԱՆ-ն:
Հարակից հրապարակումներ`
- 13.02.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 3 929 կորոնավիրուսով հիվանդ
- 12.02.2021. Կորոնավիրուսի 154 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ է մահացել
- 11.02.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ է մահացել
- 10.02.2021. Կորոնավիրուսի 196 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան