Աբխազիայի ԱԽ քարտուղար․ Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան երկաթուղի բացելու հարցի շուրջ անհրաժեշտ է խոսել Վրաստանի հետ
Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան Սպուտնիկ Աբխազիա ռադիոյի եթերում մեկնաբանել է խորհրդարանի առաջարկը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին Աբխազիայի մասնակցելու վերաբերյալ:
«Թեման առաջին անգամ չի ծագել, ավելի քան 10 տարի առաջ այն քննարկվել է և նույնիսկ ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են Ռուսաստանի, Աբխազիայի, Վրաստանի ներկայացուցիչներ։
Լուրջ քննարկումներ եղան, բայց հետո նրանք չկարողացան համաձայնվել, քանի որ վրացական կողմը պնդում էր, որ Աբխազական երկաթուղու հատվածը, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր, պետք է կոչվեր վրացական երկաթուղու աբխազական հատված: Մեր կողմը համաձայն չէր սրան»,-ասել է Սերգեյ Շամբան:
Շամբան նշել է, որ տարածաշրջանում բախվում են մեծ խաղացողների շահերը, և այդ ժամանակ ամեն ինչ արվեց, որպեսզի Ռուսաստանը կտրվի Հարավային Կովկասից:
«Հիմա, երբ հարց առաջացավ Հյուսիսային Կովկասով դեպի Ադրբեջան և Հայաստան երկաթուղային հաղորդակցության բացման մասին, տրամաբանորեն առաջացավ Աբխազիայի խորհրդարանի առաջարկը: Եթե խոսենք Կովկասում խաղաղ նախաձեռնություններ զարգացնելու ցանկության մասին, ապա, իհարկե , բոլոր հաղորդակցությունները պետք է բացվեն, պետք է հաղորդակցվել և առևտուր անել ... Կարծում եմ, որ ժամանակն է սկսել խաղաղ գոյակցությունը մեր տարածաշրջանում, և տնտեսական գործընթացները, որոնցում կարող են, և պետք է ներգրավված լինեն բոլոր շահագրգիռ կողմերը, բանալին է դրա», - ասել է Շամբան:
Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերով, Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան երկաթուղի բացելու հարցի շուրջ անհրաժեշտ է, ի թիվս այլ բաների, խոսել Վրաստանի հետ, քանի որ այն պետք է շահագրգռված լինի նման հաղորդագրության բացման մեջ։
Հիշեցնենք, որ Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները դիմել են Ռուսաստանի Պետդումային այն հայտարարությամբ, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան