Բիլ Գեյթս. Կլիմայի փոփոխության ազդեցությունը շատ ավելի վատն է լինելու, քան համաճարակինը
«Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացնում է, որ կլիմայի փոփոխության ազդեցությունը կարող է ավելի ծանր լինել, քան համաճարակինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Կլիմայի փոփոխության խնդրին անդրադառնալն ավելի բարդ է, քան համաճարակի վերաբերյալ խոսելը, բայց եթե մենք դա չանենք, բացասական հետևանքները շատ ավելի շատ կլինեն»,- ասել է Գեյթսը:
Ըստ նրա՝ կորոնավիրուսային համաճարակին դիմակայելու համար գլոբալ համագործակցություն է անհրաժեշտ։
«Տեղեկատվության փոխանակում այժմ խիստ անհրաժեշտ է, քանի որ կա պայքար մարդկության և վիրուսի միջև, և ոչ մի երկիր չի կարող մեկուսանալ։ Մենք շատ բան ենք սովորել, ինչը թույլ կտա մեզ ավելի պատրաստ լինել հաջորդ համաճարակին, որը , եթե պատշաճ կերպով կառավարվի, չի հանգեցնի մահվան 10%-ի, և տնտեսական վնասը կլինի ավելի քիչ, քան այն, ինչ մենք հիմա ունենք»,- նշել է նա։
Գեյթսը նկատել է՝ համաճարակն առաջացրել է բանավեճերի և դավադրության տեսությունների մի մակարդակ, որն ինքը երբեք չէր կարող պատկերացնել:
«Խնդիրը շատ լուրջ է դառնում, երբ մարդիկ կարծիք են հայտնում, թե դիմակ կրելը կամ պատվաստվելը նշանակություն չունի»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բիլ Գեյթսը նշել է համաճարակից հետո մարդկությանը սպառնացող երկու վտանգների մասին
- Բիլ Գեյթս․Կորոնավիրուսն աշխարհը զարգացումից 20 տարով հետ է մղել
- Բիլ Գեյթսը կանխատեսում է «կորոնավիրուսային պանդեմիայից ավելի վատ աղետ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան