Էրդողանին հաղթելու շանսեր ունեն Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերը
Թուրքական «Aksoy» սոցիոլոգիական ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի մոնիտոր» ամենամսյա սոցհարցման հունվարի արդյունքները: Դրանց շրջանակներում ընկերությունը հարցվողների շրջանակներում համեմատական է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ըստ այդմ՝ հարցման մասնակիցները Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսը տվել են ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցություն անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին: Առաջիկա ընտրություններում այս զույգի հնարավոր մրցակցության դեպքում հարցման մասնակիցների 48.5%-ը նախընտրել է Յավաշին, 37.7%-ը՝ Էրդողանին: 13.8%-ը կազմել են որոշում չկայացրածները:
Ստամբուլի ԺՀԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Էրդողանի հնարավոր մրցակցության դեպքում պատկերն այսպիսինն է եղել՝ Իմամօղլու-44.1%, Էրդողան-37.7%, որոշում չունեցողներ-18.2%:
Ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներ-Էրդողան զույգի դեպքում պատկերը հետևյալն է՝ Աքշեներ-38.1%, Էրդողան-40.6%, չկողմնորոշվաոներ-21.3%:
ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլու- Էրդողան մրցակցության դեպքում՝ Քըլըչդարօղլու-29.2%, Էրդողան-40%, չկողմնորոշվողներ-30.7%:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան