Հնդկական օվկիանոսում մեկնարկել են Իրանի ու Ռուսաստանի զորավարժությունները
Այսօր Հնդկական օվկիանոսի հյուսիսում մեկնարկել են Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին Tass-ին հայտնել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Մաքսիմ Սուսլովը:
«Զորավարժությունները սկսվել են այսօր: Մենք դա հաստատում ենք», - ասել է նա:
Ավելի վաղ իրանական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զորավարժությունները կսկսվեն փետրվարի 16-ին:
2019 թվականի դեկտեմբերի վերջին Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում անցկացվեցին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները: Զորավարժությունները տևեցին չորս օր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան