ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության նոր ապացույցներ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ:
«Ադրբեջանի նախագահի պաշտոնական ուղերձները Հայաստանի ու հայերի մասին՝
1) մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանա.
2) նրանք ո´չ խիղճ ունեն, ո´չ բարոյականություն.
3) նրանք նույնիսկ ուղեղ չունեն.
4) 30 տարի այն (նկատի ունի Արցախը և մանավորապես` Ֆիզուլին [Վարանդան]) եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում.
5) Ֆիզուլիի մնացորդները հայկական ֆաշիզմի ցուցադրությունն են և վկայում են հայկական ֆաշիզմի մասին:
6) կարծես վայրի ցեղ էր տիրել քաղաքին.
7) մենք պետք է տանենք ավելի ուժեղ պայքար Հայաստանի դեմ ու ավելացնենք պայքարի կշիռը: Մենք այն մեկուսացրել ենք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից:
Այս նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանության, նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու տեսանյութերում»,- ներկայացրել է Ա. Թաթոյանը:
Նշվում է, որ մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ վերաբերում է Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքին և թշնամանքին` որպես պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի պատճառներ։
Հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի...
Posted by ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia on Sunday, 14 February 2021
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ադրբեջանում շարունակվում է կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզը
- Հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից. ՀՀ ՄԻՊ
- ՄԻԵԴ որոշումը պետք է դառնա Ադրբեջանում հայատյացությունն արմատախիլ անելու հիմք. Արցախի ԱԳՆ