Մշակույթ 14:20 15/02/2021 Հայաստան

Ռուբեն Սևակի ծննդյան օրն է

Այսօր հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակի (իսկական ազգանունը՝ Չիլինկիրյան)  ծննդյան օրն է. ծնվել է 1885 թ. Կ.Պոլսի Սիլիվրի գյուղաքաղաքում։ Նա սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի ամերիկյան վարժարանում: 1905 թ-ին ավարտել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանը, 1911 թ-ին՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

1911–14 թթ-ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում: Ուսման տարիներին գործերը տպագրել է արևմտահայ «Բյուզանդիոն», «Արևելյան մամուլ», «Բազմավեպ», «Ամենուն տարեցույց» պարբերականներում:

Սևակը գեղարվեստական մեծ ուժով է արտահայտել սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը «Դրամին աղոթքը» (1907 թ.), «Կարմիր դրոշակը» (1909 թ.) բանաստեղծություններում և «Այս դանակը» (1909 թ.), «Փողոց ավլողը» (1911 թ.) պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով գրված լավագույն ու ինքնատիպ գործերից են:

Կիլիկիայի հայերի ջարդերի անմիջական տպավորությամբ գրած ազգային-հայրենասիրական գործերում («Զանգակներ, զանգակներ», 1909 թ., «Ո՛վ իմ հայրենիք», 1909 թ., «Հայաստան», 1909 թ., «Վերջին հայերը», 1909 թ.) բանաստեղծն արծարծել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման:

Սևակի քնարերգության մեջ նշանակալի տեղ ունի սիրո թեման («Երգ երգոց», 1908 թ., «Գինո՛վ սեր», 1908 թ., «Եկո՜ւր», 1911 թ., «Ինչո՞ւ», 1911 թ., «Սիրո և մահվան երգ», 1912 թ., «Սերը», «Առաջին մեղքը», «Սրինգ», «Սերո՛վ, սերո՛վ...», «Պիտի սպասե՛մ...»), որն աչքի է ընկնում խոր և նուրբ զգացմունքայնությամբ, արտահայտչամիջոցների թարմությամբ:

Սևակի արձակ գործերը բազմաժանր են՝ պատմվածքներ, զրույցներ, խորհրդածություններ, հոդվածներ: «Բժիշկին գիրքեն փրցված էջեր» (1913 թ.) զրուցաշարում հեղինակը կենդանի ու վառ գույներով ներկայացրել է հասարակության բարոյական պատկերը, մարդու անձնական վիշտն ու հիվանդությունը: Դրանք պատմություններ են («Հարսերուն գաղտնիքը», «Փոխան հարսանիքի», «Մեղքին պտուղը», «Ահավոր տարակույսը», «Այլասերում», «Վեցերորդ զգայարանք»), որոնց ականատես է եղել հեղինակը` որպես բժիշկ աշխատելիս:

Սևակն արևմտահայ գրականության պատմության մեջ առաջինն է գրել նամականու ժանրով. նամակները նրա ստեղծագործական ժառանգության մի մասն են: Նամակներ գրել է կնոջը՝ գերմանուհի Յաննիին, որոնք հայ գրականության սիրային նամակագրության լավագույն նմուշներից են, ինչպես նաև ընկերներին ու ծնողներին:

1909 թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սևակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, որը երիտթուրքական հեղափոխությունից «գինովցածներին» Արշակ Չոպանյանի, Անդրանիկ Օզանյանի, Փարամազի և մյուսների նման զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։

Եվ այդ զգուշացումը Ռուբեն Սևակը ոչ միայն արտահայտում էր իր բանաստեղծությունների մեջ, ինչպես օրինակ «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը» ստեղծագործություններում, այլև նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։

Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։

1915 թ-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս և, որպես զինվորական բժիշկ, զորակոչվել է թուրքական բանակ: Որոշ ժամանակ անց ձերբակալվել է և աքսորվել թուրքական Չանղըր բնակավայր. այստեղ Սևակը բուժել է մի թուրք աղջկա, որը սիրահարվել է նրան: Աղջկա հայրը փորձել է համոզել Սևակին մահմեդականություն ընդունել, ամուսնանալ աղջկա հետ և փրկվել անխուսափելի սպանությունից, սակայն Սևակը հրաժարվել է՝ հավատափոխությունը համարելով ազգադավություն:

Ռուբեն Սևակի հետ աքսորավայրում գտնվող երևելի հայ գործիչները համոզում էին նրան ընդունել առաջարկությունը և փրկվել։ Սակայն Ռուբեն Սևակը հավատարիմ մնաց իր ընտանիքին, իր զավակներին։ Նա հավատարիմ մնաց իր ժողովրդին և գերադասեց մահը կյանքը ստորաբար շարունակելու ողորմելի հեռանկարից…

Տեղափոխելու պատրվակով Սևակին ուղարկել են Այաշ. ճանապարհին նահատակվել է, ինչպես Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:

Բանաստեղծի եղբորորդի Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ Ռուբեն Սևակի հիշատակի տուն է հիմնադրվել Ֆրանսիայի Նիս քաղաքում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածում 2013 թ. բացվել է  Ռուբեն Սևակի թանգարանը։ Ղազարապատ կոչված շենքում տեղակայված թանգարանը հիմնանորոգվել է տիար Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ: Թանգարանում ցուցադրվում են տիար Չիլինգիրյանի կողմից Մայր Աթոռին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նահատակ նշանավոր մտավորական Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, հայ արվեստի արժեքավոր գործեր, արևմտահայ նկարիչների հավաքածուներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}