Քաղաքական 11:52 15/02/2021 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Օգնել հային՝ դառնալ քաղաքացի

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Պատերազմից հետո Հայաստանում տեղի են ունենում հարսանիքներ։ Մի դեպքում՝ ընդգծված զուսպ, համեստ՝ եկեղեցի, փոքր հավաք կամ անգամ առանց դրա։ Այլ դեպքերում, ընդ որում՝ դեկտեմբերից սկսած, հայտնի հարսանեկան սրահները լեփլեցուն են, բարձր տոնական երաժշտությունը չի դադարում ողջ երեկո, արտերկրից բերվող կատարողներներով, շոու-ծրագրերով և այլն։ Այնպես, ինչպես միշտ եղել է։ Մի դեպքում մարդիկ ներքին զսպվածությամբ երջանկություն են մաղթում նորապսակներին, մյուս դեպքում հայտնի հարսանեկան երգացանկն է և ինքնամոռաց դոփյունը։

Մարդիկ տարբեր են՝ իրենց կրթվածությամբ, իրենց արժեքներով,  դաստիարակությամբ, աշխարհընկալմամբ։ Այդպես է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Բայց եկեք ընդունենք, որ թարմ Եռաբլուրի փուլում աղմկոտ հարսանիքն առնվազն տգեղ է։ Հնարավոր չէ, որ նույն օրում Ջաբրայիլից մինչև Կուբաթլու գտնվեն անճանաչելի դարձած 18-20 տարեկան մեր տղերքի մարմինները, իսկ Երևանի հարսանիքային ռեստորաններում տեղ ու դադար չլինի։

Այստեղ մեծ աննորմալություն կա։ Ի՞նչ անել։ Էլի կան ցավոտ հարցեր, որոնց շուրջ, որոնց մասին բնակչության հետ պետք է խոսել։ Եթե չենք խոսում, մենք չենք դառնում հասարակություն, մենք կմնանք վայրի բնակչություն։
Չորս ինստիտուտ պարտավոր էր հայ ժողովրդի հետ խոսել այս և այլ ցավոտ թեմաների մասին.

1. Իշխանությունը
2. Ընդդիմությունը
3. Եկեղեցին
4. Հանրային հեղինակությունները

Մաշտոցի պողոտայում խորոված անող, ափեղ-ցփեղ կիսահարբած լայվեր մտնող և մի սերունդ զոհելուց հետո հրաժարական չտվող իշխանությունից լուրջ չէ նման նուրբ և զգայուն թեմաներով ակնկալիք ունենալ։

Ընդդիմությունն, ինչպես շատ այլ հարցերում, այստեղ նույնպես չի գիտակցում մարդկանց հետ պարզ լեզվով խոսելու կարևորությունը։ Ընդդիմության ձախողումների հիմնական պատճառներից մեկը հենց դա է՝ այն չի դառնում «մարդկային դեմքով» ընդդիմություն։ 21-րդ դարում հարթակը և ընդհանրապես հանրային քաղաքականությունը միայն «գեոպոլիտիկայի» մասին դատողություններ անելու համար չէ։  Պետք է խոսել հասարակության հետ, այդ թվում՝ ընթացիկ ցավոտ և նուրբ հարցերի շուրջ։ Դա ընդդիմության հիմնական առաքելություններից մեկն է։ 

Եկեղեցին վերջին ամիսներին մեր պետության և ժողովրդի կյանքում ունեցել է և ունի շատ կարևոր դերակատարում։ Բազմաթիվ հոգևորականների աշխատանքն աննկարագրելի է։ Եվ կարծում եմ՝ եկեղեցին, որն այսօր գտվում է իր պատմական զարթոնքի փուլում, կանի նաև հաջորդ քայլը և նման բարդ թեմաների մասին կսկսի բաց խոսել ժողովրդի հետ։ Այս պահին հիմնական սպասելիքը, թերևս, միայն եկեղեցուց է։

Հանրային հեղինակությունների ինստիտուտը, ցավոք, մեզ մոտ խափանված է շատ վաղուց, այն այսօր չի գործում։ Դժվար է հայկական իրականության մեջ գտնել մեկին կամ մի քանիսին, ում խոսքը հանրային լայն շերտերի համար անառարկելի հեղինակություն և արժեք կլինի։


Հայը՝ գրված և չգրված օրենքների արանքում

Շատ բաներ օրենքով հնարավոր չէ արգելել կամ խրախուսել։
Կասեն՝ բիզնես է։ Շատ լավ, բայց կան չգրված օրենքներ, որոնք ժողովուրդ և պետություն դառնալու համար շատ կարևոր են։

Սա շատ խորքային թեմա է։ Արագ կարող է գալ մի վիճակ, երբ զոհ, ծանր վիրավոր, անհետ կորած կամ գերի ունեցող ընտանիքները դա կհամարեն միայն իրենց կորուստը. այդպես կզգան։ Պետության և հասարակության ամբողջականությունը նաև ընդհանուր էմոցիոնալ դաշտի մեջ է։

Կենսունակ հասարակություն և կենսունակ պետություն դառնում են ընդհանուր արժեքների հիման վրա, որոնք անպայման պետք է սերմանել, մատուցել։ Բնակչությունը հասարակության վերափոխվում է միայն վերնախավի օգնությամբ։

Այդպես են դառնում ամբողջական հասարակություն։Հակառակ դեպքում մեզ հաղթելու համար այլևս անգամ բայրաքթարներ պետք չեն լինի։


Այլանդակության համակարգը

Պատերազմից ընդամենը շաբաթներ հետո, աճող Եռաբլուրի, 5 հազար զոհի, 12 հազար վիրավորի, ամեն օր հայտնաբերվող անճանաչելի մարմինների, անհետ կորածների, գերիների, կորցրած Շուշիի, Դադիվանքի, Հադրութի պարագայում մեծ, ճոխ, աղմկոտ, թանկ հարսանիքն այլանդակություն է։ Չհասկանալ սա՝ նշանակում է շատ կարևոր բաներ չհասկանալ։ Իսկ այլանդակության համակարգը կազմված է բազմաթիվ դերակատարներից.

1. Ամուսնացողների ծնողներ. նրանք, ովքեր, փող ունենալով հանդերձ (գուցե՝ շատ փող), մնացել են նույն «հոգով աղքատը»՝ բառի ո´չ աստվածաշնչյան իմաստով։

2. Ամուսնացող տղան, որը չի ասում՝ շաբաթներ իմ առաջ իմ հասակակիցներն են ատամներով դիրքերը պահել, իմ հասակակիցներն են տանկ ու ԱԹՍ խփել, վիրավոր ընկեր ու հրամանատար փրկել, զոհվել, վիրավորվել, ես ո՞նց կարող եմ հիմա մեծ ու ճոխ հարսանիք ինձ թույլ տալ։

3. Ամուսնացող աղջիկը, հարսը, որը չի ասում՝ իմ ապագա ամուսնու հասակակիցներն ու ընկերներն  են կռվել, պահել երկիրը, զոհվել, գերի ընկել, ուրեմն՝ ո՞նց կարելի է թույլ տալ նման մեծ ու ճոխ հարսանիք։

4. Հյուրերը, որոնց մի մասը, գուցե` ամեն ինչ հասկանալով, բայց, այնուհանդերձ գնում են։ Գուցե լուռ, համեստ նստում են, բայց, միևնույն է, գնում են, ու իրենց չգնալով չեն հասկացնում, որ չի կարելի նման բան անել։

Այսպիսով. չկա պետության անունից իշխանության վարքագիծը, չկա ընդդիմության՝ որպես այլընտրանքի՝ այլ արժեհամակարգային վարքագիծը, չկա հանրային ընդվզումը՝ քաղաքացու վարքագիծը. բա այդ դեպքում «հոգով աղքատն» ինչպե՞ս հասկանա, որ լավ բան չի անում։ Ինչպե՞ս կրթվի՝ որպես ընդհանուր մեր երկրի քաղաքացի։ Վայրի բնակչությունը հասարակություն դառնում է ոչ միայն գրված օրենքները պահելով, այլև՝ չգրված արժեհամակարգային նորմեր սահմանելով ու հարգելով։
Եկեղեցին, ի դեպ, Տեառնընդառաջի հետ կապված բոլոր զվարճալի միջոցառումները չեղարկել էր։

Անհրաժեշտ հակազդեցությունը

Քաղաքացիական հասարակությունն իրական անելիք ունի։ Օրինակ՝ հետաքննել և հրապարակել նոյեմբերի 10-ից այսօր, թարմ Եռաբլուրի  պայմաններում, մեծ ու աղմկոտ հարսանիքների ցանկը։ Պետք է պարզել գործող պաշտոնյաների ցանկը, ովքեր ինքնամոռաց քեֆերի են եղել և այլն և այլն։

Ի դեպ, ինձ պատմեցին, որ նման հարսանիքներում սկզբում խմում են զոհվածների կենացը, որ հետո հանգիստ մոռանան նրանց ու արխային քեֆ անեն։ Հանգիստ թողեք տղերքին։ Հիշատակն ուրիշ կերպ են հարգում։ Տղերքի արյունը հանրային և անհատական այլանդակության ինդուլգենցիա չէ։

Կյանքը շարունակվում է

Սրան զուգահեռ՝ կա մի շերտ, որը սկսում է իր կյանքը կամ շարունակում ապրել՝ զուսպի, հարգանքի, հոգևորի, ներքին  ազատության և արժանապատվության հենքով։ Այս շաբաթներին Հայաստանում նման բազմաթիվ ամուսնություններ են տեղի ունեցել։ Ու դա հույս է, որ մի բան կփոխվի։ Պայմանական ասած՝ մինչև քաղաքացին իր արժեքով չհաղթի, Շուշին մերը չի լինելու։

Ի դեպ, զուսպ և քաղաքակիրթ միջոցառումներ անողների մեջ քիչ չեն  ֆինանսապես բավականին ապահով ընտանիքները, որոնք պարզապես ունեն բարձր արժեհամակարգ և ներքին բարոյական պատնեշներ։88-ի երկրաշարժից հետո, ի դեպ, շուրջ մեկ տարի շարունակ երկրով մեկ նման միջոցառումներ չէին արվում։Այն ժամանակ մեն ընդհանուր ցավի և ընդհանուր խնդիրների շատ ավելի միավորող ու բնական զգացողություն ունեինք, ստացվում է։ Հետևաբար՝ ավելի լուրջ էինք որպես հասարակություն։

Անկեղծ երջանկություն բոլոր նրանց նրանց, ովքեր այս օրերին ամուսնացել են զուսպ և հարգալից մթնոլորտում, իսկապես կյանքը պետք է շարունակվի։ Ես ինքս շաբաթներ հետո մասնակցելու եմ մի շատ լավ մարդու այդպիսի հարսանեկան միջոցառմանը, որի   եղբայրը զոհվեց զենքը ձեռքին՝ մեր երկիրը պաշտպանելիս»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}