Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում ՀՀ անվտանգությունը. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Այս 30 տարիների ընթացքում մենք մեր մեջ իրար չկարողացանք համոզել, որ Արցախի սահմանին կանգնած զինվորականն ապահովում է Հայաստանի անվտանգությունը։
Միայն առաջին հայացքից է թվում, որ սա ցանկացած գիտակից մարդու համար պարզ մոտեցում է։
Սա զուտ արցախցի-հայաստանցի հարաբերությունների տրամաբանության խնդիր չէ, նույնն այսօր Սյունիքի դեպքում է։
Խորը գիտակցումը չկա առ այն, որ Սյունիքի անվտանգությամբ ապահովում ենք ողջ Հայաստանի անվտանգությունը և հակառակը, Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը։
Եթե այս ու մի քանի այլ պարզ ճշմարտություններ բոլորիս գիտակցության մեջ չդրոշմենք, ապա այս տարածաշրջանում ապրելու շանս չենք ունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. ՊՆ ղեկավարության ակտիվ ջանքերով շարունակում է անկում ապրել
- Տիգրան Աբրահամյան. Այս տեղեկատվությանը տիրապետող ուժային կառույցների ղեկավարները նույնիսկ ազատման դիմումներ չեն գրել
- Տիգրան Աբրահամյան. Մի նոր վտանգավոր միտում եմ նկատել
- Կարեն Վրթանեսյան. Այնպես որ «ՊԲ» ցուցանակը կարող են պահել
- Վրթանեսյան. Տպավորություն է՝ ՀՀ իշխանությունները որոշել են ազատվել Արցախի ՊԲ-ից, նաև առավելագույնս կրճատել ՀՀ ԶՈւ-ն
- Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ-երը վերափոխումների կարիք ունի, բայց դա պետք է լինի մասնագիտական քննարկումների արդյունքում
- Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը և Արցախի ՊԲ-ն առաջիկայում կկազմալուծվի. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան