Փորձագետ. Կորոնավիրուսի «բրիտանական շտամը» երեխաների մոտ վտանգավոր հիվանդություն է առաջացնում
Կորոնավիրուսի բրիտանական շտամը, որը արագորեն տարածվում է Սլովակիայում, առանձնահատուկ վտանգ է ներկայացնում 21 տարեկանից ցածր երեխաների, դեռահասների և երիտասարդների համար։
Երկրի կլինիկաներում աճում է այն հիվանդների թիվը, որոնց մոտ դրսևորվող ասիմպտոմ դեպքերը վերածվում են դեռևս անհայտ հիվանդության՝ հանգեցնելով մարմնի ցանավորման, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների, ոտքերի և ձեռքերի ուռելու: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Սլովակիայի գլխավոր մանկաբույժ Ելենա Պրոկոպովայի խոսքը։
«Կորոնավիրուսի շտամը, որը Չինաստանից եկել էր համաճարակի առաջին ալիքի ժամանակ, երեխաների և դեռահասների համար այնքան վտանգավոր չէր, որքան այժմ տարածված բրիտանական շտամը»,- ասել է նա։
Նա նշել է, որ որպես կանոն, «բրիտնական շտամով» վարակված հիվանդները ընդունվում են կլինիկաներ ծայրահեղ ծանր վիճակում: Շատ դեպքերում, ինչպես ցույց է տալիս սլովակ մանկաբույժների պրակտիկան, այդ հիվանդների տարիքը տատանվում է հինգից վեց տարեկանի սահմանում: 20 տարեկանները նույնպես հոսպիտալացվում են հիվանդության հստակ նշաններով:
Պրոկոպովան ավելի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրել: Հանրապետության առողջապահության նախարարությունը, նրա խոսքով, մշակում է կլինիկաներից ստացված տվյալները՝ նոր հիվանդության ախտանիշներով հոսպիտալացվածների մասին:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում ստեղծել են աշխարհում առաջին թեստ-համակարգը՝ կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հայտնաբերման համար
- Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստված 14 մարդ բրիտանական շտամով է վարակվել
- Կորոնավիրուսի բրիտանական շտամը 10 անգամ ավելի լավ է կապվում բջիջների ընկալիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին