Քաղաքապետարանից հավատացնում են՝ դպրոցներն ու մանկապարտեզները շահագործման համար անվտանգ են
Երևանում դպրոցների ու մանկապարտեզների կրող պատերն անվտանգ են։ Նման հայտարարություն է արել ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը փետրվարի 13-ին Երևանում գրանցված 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո։
«Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի զարգացման տեսքով, որոշակի տեղերում ծեփերը թափվել են, իսկ կրող կոնստրուկցիաների վրա որևէ ազդեցություն չի թողել: Տեղերում խորհուրդ ենք տվել մաքրել ծեփերը, ինչից հետո շահագործման համար միանշանակ անվտանգ կլինեն»,- նշել է նա։
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն, Հայկ Մարությանն ընդգծել է, որ խնդիրը պահանջում է համակարգային լուծում։
Քաղաքապետարանն իր մասով արդեն սկսել է աշխատանքները․ հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ, ևս վեցը կհիմնանորոգվի այս տարի։ Բացի այդ էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, որից երկուսում աշխատանքներն մեկնարկել են։
Երկուշաբթի օրը բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կընդունեն երեխաներին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում գիշերը կրկին երկրաշարժ է գրանցվել
- Արաբկիրում երկրաշարժի հետևանքով շենքից քարեր են ընկել
- ԱԻն. Երկրաշարժի ուժգնությունը Երևանում կազմել է 5-6 բալ
- Երևանում գրանցվեց 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին