Ֆրանսիայի ԱՆ․ Covid-19-ով վարակվածներին անհրաժեշտ է պատվաստանյութի միայն մեկ չափաբաժին
Ֆրանսիայի առողջապահական մարմինը խորհուրդ է տալիս՝ յուրաքանչյուրը, որը նախկինում վարակվել է Covid-19-ով, պետք է ստանա պատվաստանյութի միայն մեկ չափաբաժին՝ սովորական երկու դեղաչափերի փոխարեն: Այս մասին գրում է BBC-ն։
«Մարդիկ, ովքեր վերականգնվել են Covid-ից, ունեն որոշակի իմունիտետ, պետք է պատվաստվեն 3-6 ամիս հետո»,- ասում է Ֆրանսիայի առողջապահական մարմինը։
Նշվում է՝ Ֆրանսիան առաջին երկիրն է, որը նման խորհուրդ է տալիս, որտեղ իրականացվել է գրեթե 2.8 միլիոն պատվաստում:
Պատվաստանյութի մեկ դոզան, այսպիսով, խթանիչի դեր կխաղա նրանց համար, որոնք նախկինում վարակվել են կորոնավիրուսով։
Ֆրանսիայում առնվազն 3,4 միլիոն մարդ վարակվել է Covid-19-ով, բայց կարծում են, որ իրական թիվը ավելի բարձր է: Մահացել է շուրջ 81,000 մարդ։ Այս ցուցանիշներով երկիրն աշխարհում յոթերորդ տեղում է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա