Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 639 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 9 197 փորձարկում, այդ թվում 6 208-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 2 989-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 265 722 դեպք, որից ապաքինվել է 258 732 մարդ, մահացել է 3 363 պացիենտ: