ԱՀԿ մասնագետները Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 13 շտամ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները, ուսումնասիրելով Չինաստանում կորոնավիրուսի վարակի ծագումը, հայտնաբերել են 2019 թվականին COVID-ի ավելի վաղ տարածման մի քանի նախանշաններ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով փորձագիտական խմբի ղեկավար, վարակների և սննդի անվտանգության մասնագետ Պիտեր Բեն Էմբարեկին:
Նրա խոսքով, ենթադրություններ կան, որ 2019-ի դեկտեմբերին Վուհանում, որտեղ առաջին անգամ գրանցվել է COVID-19-ը, առնվազն հազար մարդ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսի 13 տարբեր շտամներով:
Էմբարեկը կարծում է, որ նրանցից մի քանիսը սկսել են տարածվել տեղական շուկաներում, իսկ մյուսները ոչ մի կապ չունեն դրանց հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագիտական խումբը հունվարի կեսից գտնվում է Վուհանում: ԱՀԿ-ն նշել է, որ վարկածը, թե վիրուսը տարածվել է վայրի կենդանիներից միջանկյալ կապի միջոցով, ամենամեծ հավանությունն է ստացել չինացի հետազոտողների և միջազգային կազմակերպության առաքելության անդամների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին