Գեղամ Մանուկյանը «Հանուն հայրենիքի փրկության» փետրվարի 20-ին բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Հանուն հայրենիքի փրկության» բոլորին փետրվարի 20-ին ժամը 15։00-ին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղ կայանալու է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Գեղամ Մանուկյանն ֆեյսբուքյան կոչում մասնավորապես ասում է.
«Փետրվարի 20-ն իմ կյանքում ճակատագրական ամսաթիվ է։ 1988 թվականի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում ես մեկն էի այն հարյուր հազարների մեջ, որոնք ոտքի էին ելել հանուն Արցախի, հանուն միացման։ Ամեն տարի փետրվարի 20-ն այդ հպարտությունն ու հուշերին էին իմ կյանքում։
Այս տարվա փետրվարի 20-ը ևս շատ ճակատագրական է։ Այս անգամ արդեն փետրվարի 20-ը ոտքի ելնելու օր է՝ հանուն մեր հայրենիքի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության, հանուն մեր ապագայի, բոլորիս զավակների ապագայի։ Մենք պետք է ոտքի կանենք, պետք է միանանք, որպեսզի մեր երկրում վերջ դրվի այն մեծ հայրենազրկման քաղաքականությանը, որը մինչև հիմա շարունակվում է։
Պատերազմը չի ավարտվել, հայենիքը հանձնելը չի ավարտվել նոյեմբերի 9-ով, այն շարունակվում է ամեն օր, ամեն վայրկյան։ Ամեն օր մենք բացահայտում ենք նոր գաղտնի պայմանավորվածություններ, որն իրականացնում է այսօր վարչապետի աթոռին նստած Փաշինյանը, այօրվա իշխանությունը»։
Նա կոչ է անում փետրվարի 20-ի ժամը 15։00-ին լինել Ազատության հապարակում հանուն մեր ապագայի, հանուն Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության։
«Սա իշխանության համար հանրահավաք չէ, որևէ մեկին աթոռին նստեցնելու հանրահավաք չէ, որևէ մեկին բարեկեցիկ կյանքով ապահովելու հանրահավաք չէ...Սա մեր ապագայի հանրահավաքն է։
Կոչ եմ անում բոլորիդ, խնդրում եմ, աղաչում եմ լինել Ազատության հրապարակում, որպեսզի մեր երկիրը մաքրենք ու մաքուր գնանք դեպի ապագա, դեպի երազանքների իրականացնում»,- նշում է Գ. Մանուկյանը։
Նա մարտահրավերը փոխանցում է Շաղիկ Մարուխյանին, որդուն՝ Տարոն Մանուկյանին, քաղաքագետ Սուրեն Սարգսյանին։
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը նույնպես կոչով է հանդես եկել.
«Կոչ հայերին
Բոլորիս Սուրբ Պարտքն է փետրվարի 20-ի 15։00-ին լինել Ազատության Հրապարակում ի նշան Արցախյան Շարժման 33-րդ տարելիցի՝ Հայության Հաղթարշավի վերամեկնարկի նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում այսօր կպատասխանի քաղաքացիների հարցերին
- «Միասին կփրկենք մեր հայրենիքը»․ փետրվարի 20-ին հանրահավաք Ազատության հրապարակում
- Մենք հասնելու ենք այս իշխանության հեռացմանը, որևէ մեկը թող չկասկածի. Իշխան Սաղաթելյան
- Մեր մեջքի հետևում մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված. Վազգեն Մանուկյան
- Առաջիկա հանրահավաքը՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան