15.02.2021. Կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ է մահացել
Հայաստանում երեկ կատարվել է 2802 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Առողջացել է 90 մարդ։ Մեկ օրում մահացել է 7 մարդ։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169255 դեպք, որոնցից 161105-ն` առողջացած, 3147-ը` մահվան ելքով: Մահվան ևս 792 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 3939 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 684640 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 14.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, գրանցվել է 3 մահ
- 13.02.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 3 929 կորոնավիրուսով հիվանդ
- 12.02.2021. Կորոնավիրուսի 154 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ է մահացել
- 11.02.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ է մահացել
- 10.02.2021. Կորոնավիրուսի 196 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 09.02.2021. Կորոնավիրուսի 123 նոր դեպք է գրանցվել, ևս 4 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան