Պուտին. Ռուսաստանը չի հրաժարվի Դոնբասից
Ռուսաստանն, անկախ ամեն ինչից, չի հրաժարվի Դոնբասից, բայց ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է մտածել հետևանքների մասին։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հասկանում եք, իհարկե, իմ աչքի առաջ կան մարդիկ, ովքեր Դոնբասում վիրավորվել և խեղվել են, հատկապես երեխաները: Բայց մեր՝ ձեզ հետ միասին, ես ասում եմ ձեզ հետ, քանի որ դուք չորրորդ իշխանություն եք, ուսերի վրա հսկայական պատասխանատվություն կա Ռուսաստանի համար՝ որպես ամբողջություն:
Եվ ցանկացած որոշում կայացնելուց առաջ մենք պետք է մտածենք մեր ցանկացած քայլի հետևանքների մասին: Մենք չենք հրաժարվի Դոնբասից՝ անկախ ամեն ինչից»,- ասել է Պուտինը՝ ռուսական լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում