Ս․ Սարգսյան․Մենք երբեք չենք բանակցել,թե ինչ ենք տալու, մշտապես բանակցել ենք,թե ինչ ենք ստանալու
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում խոսելով պատերազմում ունեցած պարտության և բանակցային գործընթացում ունեցած ձախողումների մասին, մասնավորապես, ասել է․
«Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ։ Ես ըմբռնումով եմ մոտենում սրանց այդ ցանկությանը՝ իրենք փորձում էին ժամանակ շահել։ Միգուցե այդ ժամանակի ընթացքում հանգամանորեն ծանոթանալ,թե ինչի մասին էինք բանակցում և որտեղ ենք հասել։ Բայց այդ ժամանակը պետք էր շահել, շատ պարզ պատճառաբանությամբ և համանախագահներին ասել հետևյալը՝ «պարոնայք համանախագահներ, այո, նախկին իշխանությունները գողեր էին, թալանչիներ էին, ավազակներ էին և այլն, բայց տեղի է ունեցել պատերազմ 2016 թվականին, և պատերազմի արդյունքով, դուք՝ ինքներդ այ այսպիսի հայտարարություն եք ընդունել,խնդրում եմ, բերեք իրականացնենք այս հայտարարությունը, այնուհետև անցնենք բանակցություններին»։ Փոխարենն ի՞նչ արեցին,անհասկանալի պայման դրեցին համանախագահների և Ադրբեջանի առջև, որ Արցախը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին։ Կարծում եմ, մտածել են, որ դրանով կարող են ժամանակ շահել։Իսկ դուք պատկերացնում եք ի՞նչ է նշանակում պայմաններ դնել եռանախագահողներին, բանակցող կողմին։ Դա նշանակում էր ոչ միայն տապալում, դա նշանակում էր անհարգալից վերաբերմունք՝ այդ երկրների նկատմամբ»։
«Մենք երբեք չենք բանակցել այն մասին,թե մենք ինչ ենք տալու։ Մենք մշտապես բանակցել ենք այն մասին,թե մենք ինչ ենք ստանալու»,-շարունակեց ՀՀ երրորդ նախագահը։
Անդրադառնալով այն պնդմանը, որ 2018 թվականին բանակցային գործընթացն արդեն եղել է փակուղում, Սերժ Սարգսյանը հերքեց ասելով․
«Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ում դիմել է Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժգին հակահարված և կրելով մեծ կորուստներ ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ։ Ես այս մասին օգոստոսյան իմ ասուլիսի ընթացքում, մանրամասն ասել եմ։ Մեզնից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադարի նոր համաձայնագիր, ասացինք ՝ ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Ապագա կապիտուլյանտն իմ տեսադաշտում հայտնվել է 93 թվականի վերջերին
- Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցն այսօր՝ 21:00-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան