Ահաբեկիչները Սիրիայի հյուսիսում պայթեցրել են ականապատ մեքենա
Սիրիայի հյուսիսում գտնվող անվտանգության գոտում, որը վերահսկվում է թուրքական զորքերի կողմից, հզոր պայթյուն է եղել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Al Hadath հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի, ահաբեկիչներն ականապատ մեքենա են պայթեցրել Ջինդերես քաղաքում՝ Աֆրինի շրջկենտրոնի արվարձանում, Հալեպից 65 կմ արևմուտք։ Կան վիրավորներ, հասցվել է նաև նյութական վնաս։
Շաբաթ օրը պայթյուն էր եղել Ալ-Ռաբի բնակավայրի շուկայի հրապարակում՝ Ալ-Բաբ քաղաքի շրջակայքում: Ըստ SANA գործակալության, երկու մարդ զոհվել է, ևս 12-ը վիրավորվել:
Ջինդերեսը և Ալ-Ռայը գտնվում են Սիրիայի զինված ընդդիմադիր խմբերի վերահսկողության տակ, որոնց աջակցում է Թուրքիան։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան