Ագարակի հարևանությամբ Ադրբեջանի անկանոն կրակոցներից հետո ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ
Սյունիքի մարզպետարանից հայտնում են.
«Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձանագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն կրակոցներ
- Ադրբեջանցիները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են փոքր, նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան