Մշակույթ 14:43 15/02/2021 Տարածաշրջան

Ախալքալաքցի աղջիկը «Դալիի բեղերը» միջազգային մրցույթում արժանացել է ոսկե դիպլոմի

9-րդ դասարանի աշակերտուհին Ախալքալաքից՝ Արևիկ Խրիմյանը, ոսկե դիպլոմ է ստացել «Դալիի բեղերը» (Dali’s Mustache) միջազգային մրցույթում և նրան հրավիրել են Իսպանիա՝ մասնակցելու կերպարվեստի և լուսանկարչության «Կոստա Բրավայի գեղեցկությունը» փառատոնին, սակայն ուղևորությունը կասկածի տակ է՝ միջոցների սղության պատճառով: Այս մասին գրում է JNEWS-ը։

Մուգ, ծանր երանգներ և լուրջ թեմատիկա: «Եղանակի լացը»՝ այսպես է կոչվում դպրոցականի նկարը: Հենց այս աշխատանքն է, որն Արևիկին՝ փոքրիկ նկարչուհուն, ոսկե դիպլոմի արժանացրեց «Դալիի բեղերը» (Dali’s Mustache) հեռավար մրցույթում, որտեղ նա հնարավոր 100 միավորից հավաքեց 90-ը:

Արևիկը կերպարվեստի դպրոց չի հաճախել, բայց մանկուց սիրել է նկարել:

«Արդեն մեկ տարի է, ինչ ես լրջորեն զբաղվում եմ նկարչությամբ: Ես չգիտեմ, թե որտեղից առաջացավ այս ցանկությունը: Պետք է մտածել այդ մասին: Երբ ես փոքր էի և գնացի գեղարվեստի դպրոց, ինձ ասացին, որ դա ինձ մոտ լավ է ստացվում: Հետո մտածեցի, արժե փորձել նկարել։ Ինձ դուր եկավ», – ասում է Արևիկը:

14-ամյա Արևիկը սիրում է լուրջ, փոքր-ինչ տխուր թեմատիկա, չնայած նրա ստեղծագործություններում կան նաև շատ գունեղ բնանկարներ, թեպետ միևնույն է նա նախընտրում է դիմանկարները, մասնավորապես՝ տղամարդկանց դիմանկարները:

Չնայած Արևիկ Խրիմյանն ունի արդեն 89 նկար, սակայն նա դեռ չի մտածում նկարչուհի դառնալու մասին:

«Ես 89 նկար ունեմ, դրանք իմ սենյակում են: Ես դեռ հաստատ չգիտեմ` նկարիչ կդառնամ, թե ոչ: Սիրում եմ ծրագրավորողի մասնագիտությունը, իսկ այսօր մտքովս անցավ, որ կարող եմ դաջվածքների վարպետ դառնալ: Ես հաստատ մի բան գիտեմ, ընդհանրապես չեմ ուզում մնալ Ախալքալաքում: Ես դեռ 9-րդ դասարանում եմ, մտածելու ժամանակ ունեմ», – ասում է նա:

Արևիկի տանն իր նկարները կախված են ամենուրեք, բայց նրա աշխատանքների մեծ մասը կարելի է տեսնել իր սենյակում, սենյակից ոչ հեռու պահված է նաև ծանր նկարակալը և ներկերը: Արևիկի ծնողները՝ Սամվելն ու Անահիտը, ամեն կերպ խրախուսում են նրան իր սիրելի զբաղբունքի առումով և օգնում նրան ամեն հարցում: Արևիկն ունի իր աղջկական սենյակը: Մահճակալի կողքին, սեղանի վրա դասավորված են գրքերը՝ Արևիկի ևս մեկ նախասիրությունը:

Արևադեմ աղջիկը նկարելուց և գրքերից բացի ունի ևս մեկ զբաղմունք: Հայրը նրան սովորեցրել է կիթառ նվագել:

Բայց ամենից շատ Արևիկն իրեն նվիրում է նկարչությանը: Ուստի, երբ նա մասնակցում էր մրցույթին, շնչակտուր սպասում էր պատասխանին:

Արևիկը «Դալիի բեղերը» մրցույթի մասին իմացել էր ֆեյսբուքից:

«Դալիի բեղերը» պարզապես հեռավար մրցույթ չէ, սա հնարավորություն է ցուցադրելու սեփական աշխատանքներն առցանց պատկերասրահում, որտեղ ամբողջ աշխարհից այցելում են հարյուր հազարավոր մարդիկ: Մրցույթը հնարավորություն է տալիս նաև վաճառել քո աշխատանքներն օտարերկրյա գնորդներին: «Դալիի բեղերը» միավորում է Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների մշակութային գործիչներին: Ըստ կատարման ժանրերի և անվանակարգերի՝ մրցանակները բաշխվում են յոթ տարիքային խմբերում՝ մինչև 70 միավոր վաստակած մասնակիցները դառնում են դիպլոմակիրներ (պղնձե դիպլոմ), այն մասնակիցները, ովքեր հավաքել են 70-ից 79 միավոր՝ երրորդ աստիճանի դափնեկիրներ (բրոնզե դիպլոմ), իսկ մասնակիցներն, ովքեր հավաքել են 80-ից 89 միավոր, դառնում են երկրորդ աստիճանի դափնեկիրներ (արծաթե դիպլոմ), դե իսկ 90-ից 99 միավոր վաստակած մասնակիցները դառնում են առաջին աստիճանի դափնեկիրներ (ոսկե դիպլոմ), և վերջում՝ 100 միավոր վաստակած մասնակիցները դառնում են «Dali’s Mustache» մրցույթի գրան-պրի մրցանակակիրներ (պլատինե դիպլոմ):

Մասնակցության վճարը 20 եվրո է: Քանի որ Արևիկն ինքնուս է, նա չէր սպասում, որ իր աշխատանքը կկարողանա այդքան բարձր միավորներ հավաքել, ծնողները չէին ցանկանում, որ նա հուսահատվեր անհաջողությունից, բայց ի զարմանս բոլորի, նրա նկարը 100-ից հավաքել է 90 միավոր և դարձել առաջին աստիճանի դափնեկիր: Ծնողները շատ էին զարմացել, երբ ստացել էին շնորհավորական նամակը և Իսպանիայի Կոստա Բրավա քաղաքում անցկացվող մեկ այլ մրցույթի մասնակցելու հրավերը:

Այժմ նա պետք է մասնակցի «BEAUTY OF THE COSTA BRAVA» («Կոստա Բրավայի գեղեցկությունը») կերպարվեստի և լուսանկարչության միջազգային փառատոնին: Սակայն, որպեսզի Արևիկը կարողանա մեկնել փառատոնին, մեծ գումար է հարկավոր: Ծնողները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի երեխան կարողանա մեկնել, սակայն վստահ չեն, որ ներկա պայմաններում կարող են գումար հավաքել ճանապարհորդության համար:

«Քանի որ նա 100 միավորից հավաքել է 90-ը, նա 15% զեղչ է ստացել եզրափակչին մասնակցելու համար: Տոմսը մեր հաշվին է, բայց Կոստա Բրավայում 5 գիշեր և 6 օր մնալու համար հարկավոր է վճարել: Նա, բնականաբար, չի կարող մենակ գնալ, ես պետք է ուղեկցեմ նրան: Քանի որ այս պահին տուրեր կամ զեղչեր չկան, ավիատոմսերը թանկ են: Եթե ճանապարհները բացվեն, գուցե մինչև մայիս, երբ մենք պետք է մեկնենք, լինեն որոշ զեղչեր: Եթե ճանապարհորդության ծախսերի համար հնարավոր լիներ գումար հավաքել, շատ լավ կլիներ», – ասում է Արևիկի մայրը՝ Անահիտը:

Նա վախենում է, որ երեխան կարող է բաց թողնել այս հնարավորությունը` միջոցների սղության պատճառով: Այս հնարավորությունը, ըստ ծնողների, կարող է ճակատագրական լինել ախալքալաքցի ապագա նկարչուհու կյանքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}