ԵՊՀ իրավաբան դասախոսները ևս մտադիր են բողոքարկել դատախազի անգործությունը
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասոխոսական կազմը մտադիր է դիմել դատարան ու բողոքարկել գլխավոր դատախազի անգործությունը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, որն այսօր մասնակցում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքի քննությունը:
Այվազյանի խոսքով, դատախազությունից ստացած նամակը, որտեղ մասնավորապես նշվում է, թե «ուղարկում ենք ձեր դիմումը հարուցված քրեական գործի շրջանակում ուսումնասիրություններ կատարելու համար» չի բխում օրենքի պահանջներից։
«Սա պատասխանատվությունից ու իրենց պարտականությունները կատարելուց խուսափելուն միտված հերթական գործընթաց է, փաստացի այսօրվա դատական նիստն առաջին ծիծեռնակն է, նման դատական գործեր արդեն բազմաթիվ կլինեն։ Կտեսնենք, թե ինչպես են պետական մարմիններն արձագանքելու դատարանների որոշումնեևրին»,- ասաց Վ. Այվազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետական դավաճանության մասին հաղորդումները դատախազությունը նետում է աղբարկղ. Մինասյան
- Դատարանը քննում է ՀՀ դատախազության և ՀՔԾ անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքը
- Փաստաբանները վիճարկում են դատախազության և ՀՔԾ անգործությունը
- Փաստաբանները միանում են անվանի իրավաբան գիտնականների՝ Գլխավոր դատախազին ներկայացված պահանջներին
- Փաստաբանների պալատը ՀՀ դատախազությանը փոխանցեց Փաշինյանի դավաճանության վերաբերյալ հաղորդումը
- Կիմ Բալայանը՝ Վանեցյանին. Ինչո՞ւ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան