Իրաքյան Քուրդիստան ներխուժած թուրքական զինուժը ջախջախվելով հետ է շպրտվել
Իրաքի հյուսիսային Քուրդիստան ինքնավար շրջանի Դոհուկ նահանգի Գարե բնակավայրում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով զավթողական գործողություններ իրականացնող թուրքական զինուժը ջախջախվել է։ Այս մասին տեղեկացնում է «Ժողովրդական պաշտպանական ուժեր» (HPG-ԺՊՈՒ) քրդական խմբավորման մամուլի ծառայությունը, փոխանցում է ermenihaber-ը։
ԺՊՈՒ–ի կողմից հրապարակված գրավոր հայտարարության համաձայն՝ փետրվարի 13-14-ին թուրքական ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները բազմիցս ռմբակոծել են շրջանի մի շարք բնակավայրեր։
Սակայն քրդական ուժերը համառ դիմադրություն են ցույց տվել Թուրքիայի հարձակումներին։ ԺՊՈՒ մամուլի կենտրոնը հայտնում է, որ կազմակերպված երկու պատասխան գործողությամբ թուրքական հարձակողական ուժերը չեզոքացվել են։ «Թուրքական իբրև թե ընտրյալ կայազորները հզոր հակահարված են ստացել և խուճապի մատնվել։
Ջախջախված թուրքական բանակը, թաթախված սեփական քաղաքացիների արյամբ, հարկադրած է եղել հետ քաշվել»,- ասված է ԺՊՈՒ հայտարարության մեջ։ Աղբյուրը նշում է, որ Գարայի շրջանը փետրվարի 10-ից պարբերաբար ենթարկվում է թուրքական զինուժի հարձակումներին։
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստան անվամբ հայտնի քրդաբնակ շրջանում Թուրքիան փետրվարի 10-ից իրականացնում է «Արծվի մագիլ -2» ռազմական գործողությունը, որը թուրքական կողմի պնդմամբ, ուղղված է «ահաբեկչության դեմ պայքարին»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան