Կատալոնիայում անկախության կողմնակիցները մեծամասնություն են կազմել խորհրդարանում
Կատալոնիայի անկախության կողմնակից կուսակցությունները տարածաշրջանային ընտրություններից հետո ուժեղացրել են իրենց խորհրդարանական մեծամասնությունը: Առաջին անգամ անջատողական ուժերը հավաքել են ձայների կեսից ավելին: Այս մասին գրում է Euronews-ը։
Ընդհանուր առմամբ, նրանք այժմ Կատալոնիայի խորհրդարանում ունեն 135 տեղերից 74-ը, ինչը չորսով ավելին է, քան նախկինում:
Կատալոնիայի անկախության կողմնակից քաղաքական գործիչները նշում են, որ սա ազդանշան է Եվրոպային․ կատալոնացիներն արտահայտել են իրենց կարծիքը՝ ժամանակն է բանակցություններ վարել ինքնորոշման հանրաքվեի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան