Կրեմլը պարզաբանել է ԱՊՀ տարածքում Ռուսաստանի ազդեցության աճի մասին Պուտինի խոսքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ԱՊՀ-ում Ռուսաստանի ազդեցության աճի մասին, նկատի ուներ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը` ի շահ այդ երկրների ժողովուրդների: ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ին:
Ռուսական լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը, մասնավորապես, Պուտինը խոսել էր հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության ուժեղացման մասին:
«Դուք գիտեք, որ մենք ունենք ինտեգրման գործընթացներ, որոնք շարունակվում և զարգանում են, ավելի լայն համատեքստում դա ինտեգրումն է ԱՊՀ շրջանակներում»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որ երկրների մասին է խոսում Պուտինը:
Պեսկովի խոսքով՝ իր կայացված լինելու մասին հայտնեց նաև ինտեգրման արագացված վեկտորը՝ Եվրասիական տնտեսական միությունը, որտեղ առկա է մասնակից երկրների որոշակի փոխկախվածություն:
«Իհարկե, մենք խոսում ենք այդ երկրների փոխադարձ շահերի մասին, քանի որ այդպիսի ինտեգրացիոն գործընթացները բխում են երկրների ժողովուրդների շահերից: Դա է ասել նախագահը»,-հավելել է Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան