Ճապոնիայում նոր երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայում տեղի է ունեցել 4,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ամենաուժեղ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:28-ին Հոնսու կղզու կենտրոնական մասում գտնվող Վակայամա պրեֆեկտուրայում: Այս մասին գրում է Российская газета-ն։
Սեյսմիկ ակտիվության կենտրոնացումը տասը կիլոմետր խորության վրա է եղել։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չկան։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ուշ երեկոյան, Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաների ճապոնական արշիպելագի հյուսիս-արևելքում տեղի ունեցավ 7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Աղետի հետևանքով ավելի քան 150 մարդ վիրավորվել է: Երկրի ընդերքի տատանումները հանգեցրին արագընթաց գնացքների դադարեցմանը, էլեկտրականության և տնային տնտեսությունների ջրամատակարարման խափանմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները