Մեգանն ու արքայազն Հարրին երկրորդ երեխային են սպասում
Սասեքսի դուքսն ու դքսուհին սպասում են իրենց երկրորդ երեխային, այս մասին հայտարարել է զույգի խոսնակը, գրում է BBC-ն։
«Հարրին և Մեգանը պատրաստվում են եղբայր կամ քույր պարգևել իրենց որդուն՝ Արչիին, որը մեկ տարեկան դարձավ անցյալ տարվա մայիսին»,- ասել է զույգի խոսնակը, հավելելով, որ նրանք «չափազանց ուրախ են»:
Բուքինգհեմյան պալատի խոսնակի խոսքով՝ թագուհին, Էդինբուրգի դուքսը, Ուելսի արքայազնը և Թագավորական ընտանիքի մնացած անդամները «ուրախ են և նրանց բարին են ցանկանում»:
Հարրին և Մեգանն իրենց ուրախությունը կիսելու համար տարածել են սև ու սպիտակ նկար, որում զույգը ծառի տակ է։
Նրանց երեխան ութերորդն է լինելու գահի հերթում: