ՊՆ. Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն կրակոցներ
Փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:
Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը:
ՊՆ-ից հայտնում են, որ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում արդեն մեծ տրամաչափի զենքերով են կրակոցներ լինում. Մանախ
- Ադրբեջանցիները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են փոքր, նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից. ՄԻՊ
- ՄԻՊ. Սյունիքի գյուղերի հարևանությամբ հարբած ադրբեջանցիները տարբեր զինատեսակներից կրակոցներ են արձակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան