Ռուսաստանը հացահատիկի արտահանման 17,5 միլիոն տոննայի քվոտա է մտցրել
Ռուսաստանը 2021 թվականի փետրվարի 15-ից հունիսի 30-ը սահմանում է ցորենի, աշորայի, եգիպտացորենի և գարու արտահանման 17,5 միլիոն տոննայի քվոտա: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ սահմանափակումները չեն տարածվում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վրա:
Այս միջոցառումը պետք է օգնի կայունացնել ալյուրի և հացի գները հացահատիկի կտրուկ բարձր գների ֆոնին:
Բացի այդ, կներդրվի արտահանման տուրք: Երկուշաբթի՝ փետրվարի 15-ից, արտահանվող ցորենը հարկվելու է մեկ տոննայի դիմաց 25 եվրո տուրքով, մարտի 1-ից՝ 50 եվրո: Մարտի 15-ից միջոցառումը տարածվելու է նաև եգիպտացորենի (25 եվրո) և գարու վրա (10 եվրո): Տարեկանի արտահանումը չի հարկվի:
Բացի այդ, քվոտայից դուրս կգործի մաքսային արժեքի 50%-ը արգելող տուրք, բայց տոննայի համար ոչ պակաս, քան 100 եվրոյի համար: