ԼՀԿ պատգամավոր. Լրագրող Սյուզի Բադոյանի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ընկած է խտրական մոտեցում
ԱԺ լ«Լուսավոր ՀԱյաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը համոզված է՝ անհրաժեշտ է վերանայել լրագրող Սյուզի Բադոյանին Ազգային ժողովում հավատարմագրելու մերժման որոշումը։
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԺ նախագահին ուղղված հարցերի պատասխաններն ու ներկայացրել իր նկատառումները.
«Գրավոր դիմել էի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի ներկայացվեին այն հիմնավորումները, թե ինչու են հրաժարվել Yerevan Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին հավատարմագրել ԱԺ-ում։
Իմ դիմումին ի պատասխան աշխատակազմից հայտնում են, որ լրագրողը խախտել է Ազգային ժողովի խորհրդի որոշման (2017թ. դեկտեմբերի 27, Երևան, ԱԺԽՈ - 044-L) 22-րդ կետի պահանջները, որը ներկայացնում է լրագրողի պարտավորությունները։
Համաձայն դրա հավատարմագրված լրագրողը պարտավոր է՝
1) հարգել Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը.
2) չխոչընդոտել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի նիստերին ներկա գտնվող (մասնակցող) անձանց և Աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը.
3) Ազգային ժողովի տարածք մուտք գործելիս ներկայացնել հավատարմագիրը, Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվելու ընթացքում հավատարմագիրը կրել հագուստի վրա այնպես, որ այն լինի տեսանելի.
4) պահպանել օրենքների, Աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների, Ազգային ժողովի շենքում և հարակից տարածքներում գտնվող անձանց համար պարտադիր վարքագծի կանոններ սահմանող ակտերի և սույն կարգի պահանջները.
5) կատարել լրագրողների համար օրենքով սահմանված այլ պարտականություններ` հաշվի առնելով Ազգային ժողովի և Աշխատակազմի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները.
6) պահպանել լրագրողների էթիկայի համընդհանուր կանոնները:
Համաձայն վերոհիշյալ որոշման՝ լրագրողի կողմից՝ իր պարտավորությունների խախտումը հիմք չի կարող լինել լրագրողի հավատարմագրումը մերժելու համար, քանզի մերժման հիմքերը հստակ թվարկված են սույն որոշման մեջ և դրանք հետևալն են․ լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե՝
1) դիմումը ներկայացվել է հավատարմագրման համար սահմանված ժամկետից հետո.
2) լրատվական գործունեություն իրականացնողը չի բավարարում սույն կարգի 8-րդ կետի պահանջները.
3) առկա է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը.
4) առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը (1) լրագրողը մահացել է, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է մահացած, անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) լրագրողի նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ):
Պետք է նշել նաև, որ Ազգային ժողովի խորհրդի որոշման (2017թ. դեկտեմբերի 27
Երևան, ԱԺԽՈ - 044-L) համաձայն լրագրողն ունի ոչ միայն պարտավորություններ, այլև իրավունքներ, որոնք ամրագրված են 21-րդ հոդվածով, այն է՝ հավատարմագրված լրագրողն իրավունք ունի՝
1) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվություն.
2) նախապես տեղեկացված լինելու Ազգային ժողովի միջոցառումների անցկացման մասին, մասնակցելու այդ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի.
3) հավատարմագրված այլ լրագրողների հետ ազատորեն, առանց որևէ խտրականության օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.
4) օգտվելու լրագրողների համար օրենքով սահմանված այլ իրավունքներից:
Արձանագրել ենք, որ բազմիցս պատգամավորների կողմից խախտվել է լրագրողի՝ նախատեսված տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ վերջինիս արժանացնելով կոպիտ վերաբերմունքի, զրպարտելով, խլելով աշխատանքային գործիքը՝ միկրոֆոնը, որը դիտվում է որպես մասնագիտական աշխատանքի խոչընդոտում։ Անհրաժեշտ է հավելել, որ լրագրողի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ընկած է խտրական մոտեցում՝ ելնելով նրա ներկայացրած լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունից, որը ևս լրագրողի իրավունքի խախտում է։
Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է վերանայել լրագրող Սյուզի Բադոյանին Ազգային ժողովում հավատարմագրելու մերժման որոշումը։ Այս նկատառումները ուղարկվել են հետ՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին»։
Գրավոր դիմել էի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի ներկայացվեին այն հիմնավորումները, թե ինչու են...
Опубликовано Ani Samsonyan-Անի Սամսոնյան Воскресенье, 14 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- «168 Ժամ». Ժամանակին «Ընդդիմադիր լրագրող» կայացած Փաշինյանը պայքարում է իր իսկ կայացմանն այդքան նպաստած հնարավորության դեմ
- Արսեն Բաբայան. Լրագրողի հավատարմագրումն ապօրինի մերժելը հանցագործություն է
- Լրագրողական կազմակերպություններ. Պահանջում ենք ԱԺ աշխատակազմից արհեստական խոչընդոտներ չստեղծել լրագրողների համար
- «Մեդիա պաշտպան». Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը
- Պատգամավորի հետ միջադեպից հետո ԱԺ–ում որոշել են «պատժել» լրագրողին. խմբագիրները դատապարտում են
- «Մեդիա պաշտպան». Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ
- Լրագրողական կազմակերպություններն իրենց վրդովմունքն են հայտնել՝ պաշտոնյաների և լրագրողների միջև ընդհարումների առիթով
- «Մեդիա պաշտպան». Հայկ Սարգսյանը դրսևորել է փողոցային բարքեր
- Պատգամավոր Հայկ Սարգսյանը փորձեց խոչընդոտել Ջհանգիրյանին հարց տվող լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան