Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ փետրվարի 8-14-ի դրությամբ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ փետրվարի 8-14-ի դրությամբ։
«Սևանա լճի մակարդակը փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.53մ (14.02.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով, փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.327մլն.մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից փետրվարի 14-ը ներառյալ՝ 15.504մլն.մ³»,-հայտնում են կենտրոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին