Վաշինգտոնում ձերբակալվել է զինված մի կին, որը ցանկացել էր Բայդենին նամակ տալ
Ոստիկանությունը Սպիտակ տան մոտակայքում բերման է ենթարկել մի կնոջ, որի մեքենայում գտնվել է լիցքավորված ատրճանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին կիրակի օրը հայտարարել է Fox News-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Նրանց խոսքով՝ 66-ամյա մի կին անցակետով փորձել է մտնել ԱՄՆ նախագահի նստավայրի ցանկապատված տարածք: Նա պնդել է, որ պատրաստվում է ինչ-որ գրավոր հաղորդագրություն փոխանցել ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենին:
Իրավապահ մարմինների աշխատակիցները Սպիտակ տան մոտ կայանված մեքենայում իրականացված խուզարկության ժամանակ հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ: Կնոջը, ում ինքնությունը չի պարզվել, ուղեկցել է օդամղիչ ատրճանակով զինված տղամարդը: Նրան կալանավորել են չգրանցված զենք կրելու համար և հանձնել ԱՄՆ գաղտնի ծառայությանը, որը զբաղվում է պետության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան