Միկրովիրաբուժության բաժանմունքը՝ Ալբերտ Հովհաննիսյանի անունով
Քանաքեռ-Զեյթուն ԲԿ Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքն այսուհետ կրելու է պատերազմի օրերին բոլորիս ոգեշնչած հայտնի լուսանկարի զինվոր Ալբերտ Հովհաննիսյանի անունը։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
Անվանակոչման համեստ արարողությանը մասնակցում էին հետմահու «Արիության համար» մեդալով պարգևատրված Ալբերտի ընտանիքը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը և այլք։
«Ծնունդով այս թաղամասից, այս բակում մեծացած Ալբերտը ճակատագրի բերումով դարձավ պատերազմի խոհրդանիշը։ Մենք երբեք չենք կարող հասկանալ ու ընկալել այն, ինչ դուք զգում եք, սակայն անելու ենք հնարավորինը սփոփելու ձեր վիշտն ու լինելու ձեր կողքին»,- դիմելով Ալբերտ Հովհաննիսյանի ծնողներին՝ նշել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ տնօրեն Ավետիս Ավետիսյանը։
Իսկ բաժանմունքի անվանակոչման գաղափարը հղացել էր ելնելով այն բանից, որ պատերազմի դաժան օրերին Քանաքեռ-Զեյթուն ԲԿ միայն Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության, բաժանմունքում 100-ից ավելի զինծառայողներ ենթարկվել են պլաստիկ և միկրոբուժական վիրահատությունների։
Արարողությանը ներկա էր նաև պատերազմի ընթացքում բաժանմունքի առաջին պացիենտ, ծանր վիրավորումներ ստացած Ժորա Թարզյանը։
«Մենք պետք է ոտքի կանգնենք։ Ոտքի կանգնենք բոլոր առումներով»,- ընդգծել է Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ գրկախառնվելով ապաքինված զինվորին։
Հարակից հրապարակումներ`
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Ամեն ինչ կտայի, որ ձեր սեղանը ես գցեի
- Ալբերտ Հովհաննիսյանի հայրն անձնական մեքենան նվիրել է բանակին
- Պետք է կանգնենք մեր բանակի կողքին, որպեսզի մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ. զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան