Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին. փաստաբանները միացել են կոչին
Գեղամ Նազարյանի կոչին միացել են նաեւ փաստաբանները, որոնք եւս համոզված են, որ պետական առանձնատները պետք է վերածվեն բարձրակարգ բժշկական-վերականգնողական կենտրոնի: Այս մասին հայտնում է Yerevan.today-ը։
«Ճշմարտություն սերունդներների համար» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանն օրերս հանդես էր եկել կոչով՝ պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին:
Այսօր 14 շինություն ունեցող պետական առանձնատների համալիրը, որը գտնվում է Երեւանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում, զբաղեցված է երկու ընտանիքի կողմից, իսկ ահա պատերազմում վիրավորվածները, հաշմանդամություն ստացածներն ունեն բարձրակարգ բժշկական օգնություն ստանալու կարիք: Ավելին, բարձրակարգ վերականգնողական բժշկական կենտրոնում, որն առաջարկվում է ստեղծել հենց պետական ամառանոցների տարածքում, մեր վիրավոր, հաշմանդամ դարձած զինվորները ոչ միայն կբուժվեն, այլ նաեւ կստանան ուսում, մասնագիտություն իրենց հետագա կյանքը դասավորելու համար:
Նախաձեռնությանը միացած փաստաբանները և իրավաբաններն են.
Տիգրան Աթանեսյան
Ռուբեն Մելիքյան
Երվանդ Վարոսյան
Էլինար Վարդանյան
Լուսինե Մարտիրոսյան
Ամրամ Մակինյան
Ալեքսանդր Կոչուբաև
Ասյա Օվանյան
Էլզա Զաքարյան
Գեորգի Մելիքյան
Դիանա Գրիգորյան
Արսեն Մկրտչյան
Նազելի Տեր-Պետրոսյան
Աստղիկ Մաթևոսյան
Թամարա Յայլոյան
Արմեն Գալստյան
Ռոբերտ Հայրապետյան
Մարտին Վարդանյան
Արթուր Նարինյան
Հայտարարությունը բաց է միանալու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին