Հասարակություն 14:31 15/02/2021 Հայաստան

Վիրավոր բազմաթիվ զինծառայողներ չեն կարողանում դառնալ 500 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու

Արցախյան պատերազմում վիրավորում ստացած բազմաթիվ քաղաքացիների աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած համակարգը մերժել է ընդգրկել 500 հազար դրամ աջակցության շահառուների ցանկում։

Այդ մասին փաստում են թե Panorama.am-ի խմբագրություն ստացած ահազանգերը, թե նախարարության ֆեյսբուքյան էջում վիրավոր զինծառայողների, նրանց հարազատների թողած մեկնաբանությունները։

«Մեր դիմումը մերժվել է։ Սակայն զինվորը ունի վիրավորում, գրանցված է եղել Ստեփանակերտի, այնուհետև Երևանի 8-րդ հիվանդսնոցում, վիրահատվել է։ Այժմ բուժման փուլում է՝ գտնվում է տանը։ Որն է պատճառը։ Ինչ տվյալներ է համադրվում»,- նախարարության էջում կարգի վերաբերյալ գրառման ներքո նման մեկնաբանություն է թողել վիրավոր զինծառայողի հարազատը։

«Ունենք 3 վիրավոր, որոնց դիմումները մերժվել են։ Թող բազան թույլ տա կցելու անհրաժեշտ փաստաթղթեր»,- առաջարկել է քաղաքացիներից մեկը։

«Բարև ձեզ, կասեք ինչպես է ստացվում, որ վիրավորում ստացած, վիրավորումից հետո Ղարաբաղում մի քանի օր մնացած, ներկա պահին բուժում ստացող անձը ՊՆ ցուցակներում չի երևում, ով պետք է պատասխանատվություն կրի ու ոնց պիտի լուծվի այս հարցը»,-,զարմանքն է արտահայտում մեկ ուրիշը։

«Զանգում ենք սոցապ, ասում են՝ զանգեք ՊՆ, Պն֊ից ուղղորդում են զինկոմիսարիատ, զինկոմիսարիատն ասումա՝ մենք դրա հետ կապ չունենք։ Հիմա եթե ներկայացրած ցանկում առկա չէ անունը, բայց շահառու է հանդիսանում, տվյալ դեպքում ու՞մ դիմել»,- հարցնում է մեկ այլ քաղաքացի։

«Ամուսինս նույնպես ստացել է վիրավորում, բայց հայտը մերժում է։ Ասացեք խնդրում եմ ում դիմենք»,- հարցնում է վիրավորի կինը։

Բոլոր նման գրառումներին նախարարությունից արձագանքել են. «Հարգելի՛ քաղաքացի, բոլոր այն անձինք, որոնց դիմումները կմերժվեն Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ցանկում չլինելու հիմքով, վերջիններիս տվյալները ճշգրտման նպատակով կտրամադրվեն ՊՆ-ին: Կատարված ճշտումների արդյունքում՝ ծրագրի շահառու լինելու դեպքում քաղաքացին լրացուցիչ կտեղեկացվի sms հաղորդագրության միջոցով։ Այլ լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն»։

Խնդիրների հաջորդ մեծ խումբը, որի մասին նշել են քաղաքացիները, կապված է՝ փաստաթղթերի հետ։ Վիրավորվածներից շատերը պատերազմին մասնակցել են կամավորության սկզբունքով, նրանց մի մասի անձնագրերը դեռ զինկոմիսարիատներում են։ Իսկ առանց անձնագրային տվյալների մուտքագրման դիմումը լրացնել չի լինի։

«Հարգելի՛ քաղաքացի, անձնական տվյալների մուտքագրման խնդիրը այս պահին քննարկվում է, լրացուցիչ կտեղեկացնենք՝ ինչ անել»,- ի պատասխան նման հարցերի նշել են նախարարությունից։

Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ 500,000 դրամ աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են։

Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:

Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով մինչև ապրիլի 15-ը՝ օոliոe.ssa.am կայքի «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում»։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}