Բժիշկը քաշի անսպասելի ավելացման հինգ պատճառ է նշել
Բարձրագույն կատեգորիայի էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան ներկայացրել է քաշի անսպասելի ավելացման հիմնական պատճառները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ քնի պակասը հաճախ նպաստում է քաշի ավելացմանը:
«Այսպիսով, սխալ ռեժիմը մեծացնում է ախորժակը, քանի որ մարդու ուղեղը մեծ քանակությամբ կալորիաներ ընդունելով փորձում է վերականգնել էներգիայի պաշարները։ Քնի պակասի արդյունքում խանգարվում է հորմոնների արտադրությունը. աճում է ինսուլինի և կորտիզոլի արտադրությունը, նվազում է սոմատոտրոպ հորմոնի (աճի հորմոն) արտադրությունը»,- ասել է բժիշկը։
Քաշի ավելացման մեկ այլ պատճառ, ըստ բժշկի, կարող է լինել երկարատև սթրեսի ազդեցությունը, ինչի հետևանքով մեծ քանակությամբ մակերիկամիկ կորտիզոլ հորմոն է արտադրվում, որն էլ նպաստում է ճարպային պաշարների արագ կուտակմանը:
«Բացի այդ, մարմնի քաշը հաճախ աճում է մարմնում հեղուկի պահպանման պատճառով. այս դեպքում պետք է հաստատել խմելու ռեժիմ, ինչպես նաև պետք է նվազեցնել աղի օգտագործման քանակը»,- խորհուրդ է տվել Գուբկինան։
Ըստ նրա, մարդը կարող է սկսել գիրանալ այնպիսի դեղեր ընդունելու պատճառով, ինչպիսիք են գլյուկոկորտիկոիդները (ստերոիդ հորմոններ), հակաբեղմնավորիչները, հակադեպրեսանտները և հակաքաղցկեղայինները։ Միևնույն ժամանակ, նա ասել է, որ ծխախոտից հրաժարվելը նույնպես կարող է քաշի ավելացման պատճառ լինել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են