Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն
Փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու:
Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:
Հարակից հրապարակումներ`
- Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, ԱՀ ԱԻՊԾ
- Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն. ԱԻՊԾ
- Ֆիզուլի շրջանից հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն
- Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը
- Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
- Երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում որևէ աճյուն չի հայտնաբերվել
- Հադրութի ուղղությունից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան