Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին:
«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ:
Խոնարհումս նրանց հիշատակին. ցավակցում եմ բոլոր հարազատներին»,- գրել է Ա. Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն
- Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, ԱՀ ԱԻՊԾ
- Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն. ԱԻՊԾ
- Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը
- Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
- Երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում որևէ աճյուն չի հայտնաբերվել
- Երկօրյա դադարից հետո վերսկսել են զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները