Հերիք չի պարտվել ենք, ամեն օր ունենում ենք ինքնիշխանության ու արտաքին անվտանգության կորուստ. Զոհրաբյան
«Մենք մի խումբ գործընկերներով դեկտեմբերի վեջին հայց ենք ներկայացրել վարչական դատարան պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի դեմ: Խնդրել ենք դատարանին պարտավորեցնել այս մարմիններին, որ առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի Սյունիքում տարածքներ չզիջեն»,- ասուլիսում հայտնեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ որպես հայցի ապահովման միջոց խնդրել են դատարանից՝ արգելի այս մարմիններին որևէ զիջումներ կատարել մինչև դեմարկացիա և դելիմիտացիա չլինի:
Արա Զոհրաբյանի խոսքով, վարչական դատարանը մերժել է հայցի ապահովման միջոցի կիրառումը, բողոքարկել են վարչական վերաքննիչ դատարանում: Նա ընդգծեց, որ հետագայում շատ դժվար է լինելու զիջած տարածքները հետ բերելը:
«Ընդ որում այդ զիջումներն արվում են օրը ցերեկով բոլորիս աչքի առաջ, իսկ մենք մինչև հիմա խոսում ենք սևից ու սպիտակից, բա որ նախկինները գան…
Ով էր պատկերացնելու, որ Սյունիք գնալից Ադրբեջանի տարածքով ենք անցնելու:
Մեզ արդեն չի զարմացնում իրողությունը, որ Սյունիքի մարզի հարակից տարածքներից կտոր-կտոր վերցնում են: Հերիք չի պարտվել ենք պատերազմում, ամեն օր ունենում ենք ինքնիշխանության ու արտաքին անվտանգության կորուստ»,- նշեց ՓՊ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանամերձ համայնքների ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի ևս 35 համայնքներով. Մեսրոպ Առաքելյան
- Սյունիքի մարզում տարբեր թեմաներ լուսաբանելու համար ԶԼՄ–ները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը
- «Շուռնուխում և Որոտանում փողոցի մի կողմում թշնամու զինվորներն են, մյուսում հայ գյուղացին՝ իր ընտանիքով ու երեխաներով»
- Ադրբեջանցիները Որոտանի երկհարկանի տանն են մնում․ նախկին բնակչին թույլ չեն տվել անգամ իրերը դուրս բերել
- Մեկ միայնակ կին տեղափոխվել է Կապան, մյուս բոլոր ընտանիքները շարունակում են բնակվել Շուռնուխում․ մարզպետարան
- Շուռնուխում լարված իրավիճակ է
- Շուռնուխի գյուղապետ. Այսօր ժամը 10-ին եղեք Շուռնուխում, որոշիչ օր է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա